Մեզ չեն գոհացնում իշխանական բուրգի հնչեցրած հայտարարությունները, թե հոսանքի թանկացումն այլընտրանք չունի: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի հայտարարություն արեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները:
Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասաց, թե նախորդ երթով, որը տեղի ունեցավ մայիսի 27-ին, մեկնարկ տրվեց պայքարին, իսկ հունիսի 19-ի երթը պահանջատիրական երթ է լինելու:
«Այս երթով մենք ցույց տվեցինք, որ մենք տեր ենք մեր պայքարին և հետ չենք կանգնելու»,-ասաց Մաքսիմ Սարգսյանը:
Նախաձեռնության մյուս անդամ Լևոն Զաքարյանն ասաց, թե հետագա քայլերը շարունակական են լինելու, այնքան, մինչև չհասնեն իրենց ուզածին:
«Դա թելադրված սակագին է, իշխանություններին մնում է միջոցներ ձեռնարկել հանրությանը ներկայացնելու, թե նորմալ է ամեն ինչ»,-ասաց ասուլիսին ներկա նախաձեռնության անդամներից Արամ Մանուկյանը:
«Պայքարը ոչ մեկի սեփականությունը չէ, յուրաքանչյուրը կարող է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարում միանալ մեզ»,-ասացին «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները: