Հայաստան 

Այդ միջադեպը մեկ բառով է բնորոշվում՝ փնթիություն․ Ս. Սաֆարյան՝ ԱԳՆ-ի մասին

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով՝ ՀՀ ԱԳՆ-ի կողմից վաղ արված հայտարարությանը, թե Բրազիլիայի սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ասաց, որ այդ միջադեպը մեկ բառով է բնորոշվում՝ փնթիություն, որը հուշում է Արտգործնախարարության աշխատանքի մասին:

 

 

«Ինձ մի բան է զարմացնում, որ եթե ՀՀ-ն կարող էր շփոթել, ապա Բրազիլիայում ունենք  դեսպանություն, դժվար չէր իմանալ տեղեկությունը, ընթացակարգերի մասին ծանոթ լինեին, շատ զարմանալի էր, որ ԱԳՆ կարող էր ուղղակի առանց ճշտելու տեղեկատվությունը պաշտոնական հայտարարություն տարածել»,- ասաց նա և նշեց, թե միջադեպը հուշում է, թե ինչ դիվանագիտական կադրեր ունենք դեսպանություններում: 

 

 

Սաֆարյանը թվարկեց, թե ճշտելու ինչ  խողովակներ կան. Բրազիլիա- Հայաստան բարեկամական խումբ, խորհրդարանական կապեր: «Այս միջադեպը չափազանց լավ ցույց  է տալիս, թե ինչ արդյունավետությամբ է աշխատում մեր ԱԳՆ-ն, որ որոշ մարդիկ իրենց տեղում չեն»,- ասաց նա:



Վերլուծաբանը նկատեց, թե իսկապես որոշ լրատվամիջոցներ միջազգային այդ լուրը տարածել էին, բայց դա հիմք չի տալիս, որ ԱԳՆ-ն սխալվեր:



Ստյոպա Սաֆարյանը նկատեց, թե այս միջադեպի համար նույնիսկ պաշտոնանկություններ եղան, որը փոքր սխալ չէ, այլ մի ամբողջ նախարարության ադեկվատության խնդիր է:
 

Նույն շարքից