Հայաստան 

Տեղի է ունեցել «Շահութահարկի մասին» և «Արտոնագրային վճարների մասին» օրենքներում բարեփոխումների քննարկումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում` պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնավորապես, քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի մշակման աշխատանքների շրջանակում ավելացված արժեքի հարկի գծով կատարված վերլուծության արդյունքները և դրանց հիման վրա մշակված առաջարկությունները: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Բացի այդ, անդրադարձ է եղել նաև «Շահութահարկի մասին» և «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների առաջարկներին:

 

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, կարևորել է հարկային օրենսդրության բարեփոխումը տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման տեսանկյունից և հանձնարարել շահագրգիռ գերատեսչություններին՝ շարունակել համատեղ աշխատել ՀՀ հարկային օրենսգրքի մշակման շուրջ:

Նույն շարքից