Հայաստան Ֆոտոներ 

Ալագյազցիները փակել են Երևան-Սպիտակ ճանապարհը՝ բողոքելով կաթը գյուղացիներից էժան մթերելու դեմ (լուսանկարներ)

analitik.am

Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի բնակիչները փակել են Երևան-Սպիտակ ճանապարհը՝ իրենց դժգոհությունը արտահայտելով կաթը գյուղացիներից էժան մթերելու դեմ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց գյուղի բնակիչներից մեկը: Նա նշեց, որ վերջին շրջանում Հայաստան է ներկրվել մեծ քանակությամբ կաթի փոշի, ինչի հետևանքով կաթի գինը կտրուկ ընկել է:

 

 

«Եթե անցած տարի մենք մեկ լիտր կաթը գործարանին հանձնում էին 180-170 դրամով, ապա հիմա 110 դրամ են տալիս: Մեծ մասը չի հանում, կաթի ինքնարժեքից էլ ցածր է»,-ասաց նա:

 

 

Ալագյազցին նշեց, որ կաթը ցածր գնով են գնում իրենցից բոլոր գործարանները: Ճանապարհը փակած գյուղացիների հետ հանդիպելու չի եկել ո՛չ գյուղապետը, ո՛չ էլ որևէ գործարանի ներկայացուցիչ: Այս պահին ոստիկանությունը բանակցություններ է վարում նրանց հետ ճանապարհը բացելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը՝ tert.am 

Նույն շարքից