Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում նոր նախագահական նստավայր կառուցեցին այն պատճառով, որ նախկին նստավայրի սանհանգույցներում խավարասերներ են եղել:
Նոր նախագահական պալատը, որը բազմաթիվ քննադատությունների թիրախ էր դարձել, ենթադրվում էր, որ լինելու է Թուրքիայի վարչապետի նստավայրը: Այն բանից հետ, երբ Էրդողանը 2014 թ. նախագահական ընտրություններում հաղթեց, նա հայտարարել էր, որ շենքը լինելու է նախագահի նստավայրը: Նախորդ տարվա նոյեմբերից պալատը դարձել է Էրդողանի պաշտոնական նստավայրը:
«Երբ ես պաշտոնը ստանձնեցի, իմ նստավայրում լվացարանների մոտ խավարասերներ էին վխտում: Մի՞թե նման վայրը արժան է Թուրքիայի նախագահին: Դուք այդտեղ հյուր կկանչեի՞ք: Ինչ կլինի, եթե նա այնտեղ խավարասերներ տեսնի ու պատմի ամբողջ աշխարհին: Այդ բանի գինը Թուրքիայի համար կարող էր շատ բարձր լինել», - հայտարարել է Էրդողանը ATV հեռուտաընկերությանը տված հարցազրույցում՝մեկնաբանելով նոր պալատի կառուցման անհրաժեշտությունը:
Ընդդիմադիր կուսակցություններրը քննադատել էին նոր նստավայրի կառուցումը՝ նշելով չարդարացված ծախսերը. կառուցման համար ծախսվել է 615միլիոն դոլար: