Գլխավոր Միջազգային 

Լավրով. Ռուսաստանը հանդես է գալիս հզոր Լատինական Ամերիկայի օգտին

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանը Լատինական Ամերիկան չի համարում աշխարհաքաղաքական պայքարի թիրախ ու հանդես է գալիս հզոր ու ուժեղ մայցամաքի հաստատման օգտնին:

 

Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նշելով, որ Ռուսաստանը շահագրգռված է հզոր, տնտեսապես ու քաղաքականապես կայուն Լատինական Ամերիկայի օգտնին:

 

Նրա խոսքերով հարավամերիկյան պետությունները վարում են հավասար գործընկերության, փոխշահավետ ու թափանցիկ քաղաքականություն, ինչն ամեն կերպ սատարվում է Ռուսաստանի կողմից:

 

Վերջում նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում Լատինական Ամերիկայի դերը քաղաքական ու տնտեսական առումով գլովալ համակարգում գնալով աճելու է:

 

 

 

 

Նույն շարքից