Բիզնես Գլխավոր 

Ձուն, ձուկը, պանիրն ու շաքարավազը էժանացել են. ԱՎԾ

analitik.am

Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. մայիսին 2014թ. մայիսի համեմատ նվազել է 0.9%-ով, իսկ 2015թ. ապրիլի համեմատ՝ 4.9%-ով: Այսօր նման տվյալներ հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. մայիսին ապրիլի համեմատ ձվի գինը նվազել է 7.3-0.9%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում ձվի գինը նվազել է 5.4%-ով: 

Շաքարավազի հանրապետական միջին գինը 2015թ. մայիսին 2014թ. մայիսի համեմատ աճել է 2.7%-ով, իսկ 2015թ. ապրիլի համեմատ գրանցվել է 2.2% գնանկում: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է շաքարավազի 5.7-0.7% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Աշտարակում: Մայրաքաղաքում շաքարավազի գինը նվազել է 1.7%- ով: Կաթնամթերքի ապրանքախմբում 2015թ. մայիսին 2014թ. մայիսի համեմատ գրանցվել է 5.9% գնաճ, իսկ 2015թ. ապրիլի համեմատ՝ 1.2% գնանկում: 

Վերջինս հիմնականում «Չանախ» և «Չեդեր» պանրատեսակների` համապատասխանաբար 4.3%, և 2.0%, պաղպաղակի՝ 3.3-2.3% գնանկման արդյունք է: 2015թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կաթնաշոռի՝ 1.1%, մածունի՝ 0.5%, թարմ և խտացրած կաթերի 0.4% գնանկում: Մսամթերքի ապրանքախմբում 2015թ. մայիսին 2014թ. մայիսի համեմատ գրանցվել է 5.4% գնաճ, իսկ 2015թ. ապրիլի համեմատ` 0.7% գնանկում: 

2015թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է այլ մսեղենի (խաշի պարագաներ)` 6.2%, թռչնամսի՝ 4.7%, հավի բդի` 2.1%, խոզի մսի՝ 1.5%, պելմենիի 1.2% գնանկում: Միաժամանակ, տավարի մսի գինն աճել է 0.5%-ով, բաստուրմայինը՝ 0.5%-ով, խոզապուխտինը՝ 0.8%-ով, նրբերշիկինը՝ 0.9%-ով: 

Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2015թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է մսամթերքի 1.7-0.3% գնանկում, 3-ում՝ 0.2-0.6% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 1.0%-ով: Ձկնամթերքի ապրանքախմբում 2015թ. մայիսին 2014թ. մայիսի համեմատ արձանագրվել է 11.1%, իսկ 2015թ. ապրիլի համեմատ`0.4% գնանկում:

 

 

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2015թ. մայիսին 2014թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.5%, իսկ 2015թ. ապրիլի համեմատ` 0.3% գնանկում (պայմանավորված արևածաղկի բուսական յուղի 3 1.1% գնանկումով):

Նույն շարքից