Գլխավոր Ֆեյսբուք 

Քըրք Քըրքորյանն այսօր դառնում է 98 տարեկան

analitik.am

Սմբատ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

Ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության բարձրագույն` ազգային հերոսի կոչմանն արժանացած, հայ ազգի արժանավոր զավակ Քըրք Քըրքորյանն այսօր դառնում է 98 տարեկան:

 

 

Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին Քըրք Քըրքորյանը մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին։

Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր 151 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ 21 միլիոն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։

 

 

Հայաստանի անկախության ամբողջ ժամանակահատվածում նա իրավամբ ամենամեծ բարեգործական ներդրումն իրականացրած անհատն է Հայաստանի զարգացման ու շենացման գործում։

Երկար տարիների կյանք քեզ, մե՛ծ ՀԱՅ...

Նույն շարքից