Հաղորդավարուհի-պրոդյուսեր Արևիկ Ուդումյանի համար 2015-ի ամառը իր կյանքի ամենաարևոտ ու վառ էջերից մեկը կլինի: Չնայած հաղորդավարուհին ամառը հազիվ թե երկար հանգստանա աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով, այնուամենայնիվ, այս ամռանը նա պատրաստվում է ամենակարևոր իրադարձությանը՝ իր հարսանեկան արարողությանը. «Չեմ ուզում շատ փակագծերը բաց անել, միայն կասեմ, որ արդեն սկսում ենք հարսանյաց արարողության նախապատրաստական աշխատանքները», -Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց հաղորդավարուհին:
Արևիկը պատմեց նաև, որ բացի ընթացիկ աշխատանքներից, այս ամռանը իրեն է վստահված միանգամից մի քանի կարևոր նախագծեր. « «Ոսկե ծիրան» փառատոնի հետ համագործակցության շրջանակներում այս տարի Հանրային հեռուստաընկերության կողմից տարվող աշխատանքների ղեկավարությունը ինձ է վստահված»,- նշեց Արևիկը:
Արևիկ Ուդումյանը վերջերս ընկերուհու հետ համատեղ նոր բիզնեսով է զբաղվում՝ օնլայն տարբերակով ներկայացնելով արծաթյա զարդեր, որոնցից ամեն մեկում ամեն մեկն իր պատմությունը կարող է գտնել: Թե ինչպես է հասցնում աշխատանքային խիտ գրաֆիկում ժամանակ հատկացնել բիզնեսին, Արևիկը նշեց. «Այս հարցում փրկությունս ընկերուհիս է՝ Վիլիենան: Նա շատ մեծ աշխատանք է տանում, և պետք է խոստովանեմ, որ եթե նա չլիներ, ես նման ռիսկի չէի դիմի և չէի համաձայնվի բիզնեսով զբաղվել: Ի ուրախություն մեզ՝ արդեն հաջողություն գրանցել է մեր բիզնեսը, մեր պատվիրատուները օրեցօր ավելանում են, քանի որ կարող են ձեռք բերել հայկական պատմությամբ կախազարդեր, նշեմ նաև, որ շատերը այդ զարդերը տանում են Մոսկվա և Միացյալ Նահանգներ»:
Հարցին, թե բիզնեսի հաջողության հարցում իր՝ հայտնի լինելու փաստը օգնե՞լ է, Արևիկը նկատեց. «Միգուցե այդ փաստը նշանակություն ունեցել է, բայց ես կարծում եմ, որ նման պարագայում տվյալ բիզնեսը աշխատում է ոչ թե կոնկրետ այդ մարդու համար, այլ պարզապես նրա շնորհիվ ավելի մեծ տարածում է գտնում: Եթե որևէ զարդ ներկայացնում է հայտնի մարդը, գուցե տպավորիչ է լինում, բայց ամբողջությամբ ինձ վերագրել հաջողությունը, սխալ կլինի»:
Շարունակությունը՝ այստեղ: