Նախևառաջ, պետք է որդեգրել գումարային ճիշտ մտածողություն: Բայց մինչ այդ մտածողությունը սերմանելը, անհրաժեշտ է ազատվել նախկին, հնացած կաղապարներից:
Շատերն են կարծում, թե որոշակի կապիտալ կուտակելու համար պետք է անմարդկային ջանքեր գործադրել, աշխատել ուտելու, քնելու և մնացած բոլոր կարևոր գործողությունների փոխարեն: Եթե այսպես եք մտածում, ապա հոգեբանները վստահեցնում են` մեծ է հավանականությունը, որ ողջ կյանքում կչարչարվեք ու գրոշներ կստանաք: Սրա փոխարեն նոր կերպ նայեք երևույթին, ավելի լավ է մի քիչ ժամանակ հատկացնեք ու պարզապես մտածեք, թե ինչ գործով զբաղվեք, որ Ձեզ համար առավել շահավետ ու շահութաբեր կլինի: Մտածեք և գտեք որևէ կրեատիվ գաղափար:
Հարստությունը փչացնում է մարդուն: Իհարկե, միանգամից հարստանալը լուրջ փորձություն է ցանկացած մարդու համար, բայց եթե կարողանաք պատվով անցնել այդ փորձությունը, ապա Ձեզնով կրկնակի հպարտանալու առիթ կունենաք: Իսկ գումարը կարելի է ծախսել ոչ միայն վայրկենական հաճույքների վրա, այլեւ, ասենք, օգտագործել իբրև երեխաների ապագայի երաշխիք կամ նրանց կրթության համար կատարած մեծ ներդրում:
Արդար փող չի լինում: Հնարավոր չէ վիճել. որոշ հարուստներ, մեղմ ասած, այնքան էլ արդար ճանապարհով չեն փող դիզել, բայց սա չի նշանակում, թե արդար փող չի լինում:
Պետք է խնայել «սև օրվա համար»: Իհարկե, գումար խնայել պետք է, բայց ոչ թե «սև օրվա», այլ, ասենք ճամփորդության, վերանորոգման և այլ պայծառ բաների համար: Մի կողմ նետեք նեգատիվը և որդեգրեք պոզիտիվ մտածելակերպ: