Հասարակություն 

Շարմազանով. Կտրականապես դեմ եմ Էլեկտրաէներգիայի անհարկի թանկացումներին

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո անդրադարձավ էլէկտրաէնէրգիայի սակագնի թանկացման հարցին: Լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ բնական է ու հասկանալի, որ որևէ մեկի համար ցանկալի չէ հոսանքի թեկուզ մեկ դրամով թանկացումը:

«Ես գրեթե համոզված եմ, որ այդ 17 դրամով թանկացնելու առաջարկը մերժվելու է պատգամավորների և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Համենայնդեպս՝ մասնագետների առաջին գնահատականներն այն են, որ այդ 17 դրամը շատ է: Որևէ մեկի համար թեկուզ մեկ դրամի թանկացումը ցանկալի չէ, սակայն կա նաև օբյեկտիվ թանկացում: Կքննարկենք, կտեսնենք, թե որքանով է այդ հայտը հիմնավոր, և առաջարկվող թանկացումն՝ օբյեկտիվ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

 

Նա հավելեց, որ ցանկացած երկրում տնտեսական և քաղաքական իրվիճակի պատասխանատուն իշխանություններն են, և այս հարցում էլ Հանրապետական կուսակցությունը չի խուսափում պատասխանատվությունից: «Ես արդեն մեկ անգամ ասել եմ, որ դեմ եմ անհարկի թանկացումներին: Սակայն, հիմա չեմ կարող ասել, թե որքանով է այդ թանկացումը հիմնավոր: Դա կկարողանամ ասել խորհրդարանական լսումերից հետո»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը հայտնեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման թեմայով խորհրդարանական լսումները, հավանաբար, տեղի կունենան հունիսի 12-ին

Նույն շարքից