Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինական ուժայինների հրետակոծությունների հետեւանքով Դոնեցկի շրջանային հիվանդանոց է հոսպիտալացվել շուրջ 90 մարդ:
Այս մասին հայտնել են Դոնեցկի թիվ 14 քաղաքային հիվանդանոցից, նշելով, որ հոսպիտալացվածների մեծ մասը հիվանդանոց են հասցվել Պետրովսկի շրջանի հրետակոծությունից հետո:
Նախօրեին ուկրաինական ուժայինները ռազմաճակատի ողջ երկյանքով վերսկսել են հրետակոծություններն ու հարձակումներ ձեռնարկել:
Տվյալների համաձայն զոհվել է 3 աշխարհազորային:
Ներկայումս մարտեր են ընթանում Մաքսիմիլյանսկում ու Գեորգիեւկայում: Աշխարհազորայինների հաղորդմամբ, վերոհիշյալ շրջանում ուկրաինական կողմը կենտրոնացնում է զինատեխնիկա՝ միաժամանակ էվակուացնելով վիրավորներին:
Միաժամանակ աշխարհազորայինները զարգացնելով առաջխաղացումը փորձում են ազատագրել նոր բնակավայրեր:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ տարածքում նախօրեին ուկրաինական ուժայինները կիրառել էին ծանր հրետանային համակարգեր, իսկ այնուհետեւ հարձակման անցել:
Ներկայումս արյունալի մարտեր են ընթանում ռազմաճակատի ողջ երկյանքով: