Հասարակություն 

Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագիր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, խարդախության  5 դեպքից` 4-ը:

 

Բացահայտվել է գողության` 15, կողոպուտի, շորթման եւ խուլիգանության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 4, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու եւ մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:

 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետեւանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից