Հանրահայտ երգչուհի Բրիթնի Սփիրսը հարցարզույցներից մեկի ընթացքում պատմել է, թե ինչպես է ազատվում սթրեսից։ Նա սկսել է զբաղվել գեղանկարչությամբ: Այս մասին գրում է woman.ru-ն:
Նա Լաս Վեգասի իր տանը արվեստանոց է պատրաստել, որտեղ հատուկ տեղ են զբաղեցնում երգչուհի Մրայա Քերիի հայտնի երգերի սկավառակները:
«Ես նկարում էի իմ ստուդիայում. ես արվեստանոց ունեմ, որտեղ պարզապես նկարում եմ, խենթություններ եմ անում, և ահա, գնել եմ նրա լավագույն հիթերն ու նոր ալբոմը և այնտեղ քայլում էի առանց շապիկի»,- հայտնել է երգչուհին: