Հասարակություն 

Քեյթլին Ջեններին ցանկանում են զրկել օլիմպիական մեդալից

Որպես կին Քեյթլին Ջենների Vanity Fair-ում հրապարակված առաջին ֆոտոշարքը վտանգում է երիտասարդ ժամանակ նրա նվաճած օլիմպիական մեդալը, հաղորդում է  starslife.ru-ն:


65-ամյա Քեյթլին Ջենների վարքից դժգոհները պաշտոնական խնդրագիր են ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտե՝ պահանջելով օլիմպիական չեմպիոնին զրկել նրա ոսկե մեդալից: Խնդրագրի հիմնական փաստարկը, որը ներկայումս ստորագրել է 2500 մարդ, Ջենների հայտարարությունն է, որ ամբողջ կյանքում նա իրեն կին է զգացել:


«Որոշ խնդիրներ են առաջացել, քանի որ միսս Ջենները պնդում է, որ իրեն միշտ կին է համարել, ինչը խախտում է կոմիտեի կանոնները, որոնք կանանց արգելում են մասնակցել տղամարդկանց մրցումներին, և հակառակը: Այդ լույսի ներքո մենք ծանր սրտով պետք է բարձրացնենք հարցը՝ արդյոք միսս Ջեններն իրավունք ունի՞ պահպանելու իր օլիմպիական ռեկորդները: Այսուհետ մենք պնդում ենք, արդյոք Բրյուս Ջենները և Քեյթլին Ջենները 2 տարբեր մարդիկ են, կամ որ Բրյուս Ջեններն իրականում կին է, որը մասնակցել է տղամարդկանց մրցումներին»,- ասվում է խնդրագրում:



Կոմիտեի ներկայացուցիչները հայտնել են, որ  դա մեկ օրվա որոշում չէ, և ճիշտ որոշում ընդունելու համար պետք է խորհրդակցել: Նրանց կարծիքով, այդ պահանջը լիովին անարդար է, և չեմպիոնից մեդալը վերցնելու իրավունք ոչ ոք չունի:

Նույն շարքից