Հասարակություն 

Բացահայտվել է գողության` 11, խարդախության` 6, յուրացման 1 և խուլիգանության 2 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 14-ը:



Բացահայտվել է գողության` 11, խարդախության` 6, յուրացման 1 և խուլիգանության 2 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 4 և գողության 3 դեպք:



Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 5-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից