Հասարակություն 

Վիգեն Սարգսյանի և խոշոր բիզնեսմենի կանայք ու մարզպետի դուստրը. Հրանուշ Հակոբյանի հետաքրքիր կադրային քաղաքականությունը.news-book

Հրանուշ Հակոբյանն իր հայտարարություներով դարձել է լրատվամիջոցների «հերոսուհիներից» մեկը, Սփյուռքի նախարարն իր վրա է սևեռել շատերի ուշադրությունը՝ հարուստ նյութ տալով հրապարակումների համար:

Ու եթե շատերը գրում են հատկապես սփյուռքահայերի 1000-ական դոլար բանկային ավանդադրումների մասին, ապա քչերին է հետաքրքրում, թե ինչպիսի նախարարություն է ստեղծել տիկին Հրանուշը և ովքեր են նրա կադրերը:


Հենց նախարարությունում շատերն են խոսում, որ այստեղ շատ քիչ են «պատահական» մարդիկ, մրցույթներով աշխատանքի անցածները: Տիկին նախարարն աշխատանքի է ընդունում հիմնականում տարբեր պաշտոնյաների կանանց, որդիներին ու դուստրերին: Ասենք, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի կնոջը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի աղջկան, և առհասարակ հզոր «թիկունք» ունեցողների:


Բայց, նրանցից զատ, նաև մեծ տեղ է հատկացվում քյավառցի լինելու հանգամանքին և նախկին կոմսոմոլներին, որոնց հետ ժամանակին աշխատել է նախարարը, ով ղեկավարել է Հայաստանի կոմերիտմիությունը:


Իհարկե, չմոռանանք նաև մեծահարուստների զավակներին:

Ասենք, Նայիրի Մկրտիչյանին, որի հայրը Հայաստանում զբաղվում է բնակարանային շինարարության մեծ բիզնեսով: Երևի նշանակումների այս սկզբունքն է պատճառը, որ նախարարության օգտակար գործողության գործակիցը չափազանց ցածր է, առանց նախարարի ոչինչ չի արվում, քանի որ աշխատակիցների մեծ մասը տարրական պատկերացում չունի Սփյուռքի և նրա առանձնահատկությունների մասին:


Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Նույն շարքից