Մոլդովայում այսօր պաշտոնապես արգելվել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Մոլդովայի Հեռուստառադիոհեռարձակման կոորդինացիոն խորհուրդը մալուխային ու արբանյակային բոլոր հեռուստատեսություններից պահանջել է կատարել ընդունված որոշումը:
Այդ արգելքը կարող է վերանալ այն դեպքում, երբ «Ռոսիա 24» հեռուստաալիքը սկսի պահպանել Անդրսահմանային հեռուստատեսության մասին եվրոպական կոնվենցիան: