Այսօր` հունիսի 6–ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով կյանքից հեռացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող 22–ամյա Արթուր Բալյանը: Այս մասին ասված է ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդի տարածած հայտարարության մեջ.
«Արթուրը մեր ուսանողն էր, մեր ընկերն ու եղբայրը: Աստված լուսավորի նրա միշտ բարի, միշտ պատրաստակամ ու ընկերասեր հոգին... ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը իր ցավակցությունն ու վշտակցությունն է հայտնում Արթուրի հարազատներին, բարեկամներին և ընկերներին...»: