Հասարակություն 

Աշտարակի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

Փրկարար ծառայությունը հունիսի 6-ին, ժամը 13.46-ին տեղեկատվություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Հողագործներ փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժշետ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ռ. Ե.-ի (ծնվ. 1957թ.) դին:

Նույն շարքից