Քանի օր է, ինչ բազմաթիվ արտասահմանյան ԶԼՄ-ներ ակտիվորեն քննարկում են իսպանական El Mundo պարբերականի հոդվածը, որում հեղինակները հայտնում են, որ Յոզեֆ Բլատերը սիրավեպ է ունեցել Իրինա Շեյկի հետ:
Սակայն ռուս մոդելը ժխտել է այդ տեղեկատվությունը` հայտնելով, որ դա իրեն արատավորելու խղճուկ փորձ է, որը ոչ մի կապ չունի իրականության հետ:
Իրինան այժմ հանդիպում է Բրեդլի Կուպերի հետ: Օրերս նրան ներկայացրել են արքայազն Չարլին, որից հետո ցանցում այդ առթիվ տեղ գտան երկիմաստ շշուկներ: