Հասարակություն 

Հոգևորականները Nissan-ով բախվել են ծառին. shamshyan.com

Այսօր ժամը 14:00-ի սահմաններում Երևանյան խճուղում Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու դիմաց Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Արթուր Շագվերդյանն իր վարած Nissan Teana մակնիշի 84 NN 084 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

 

Այս մասին գրում է shamshyan.com կայքը։ 

Վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչ 25-ամյա Հրաչյա Ղազարյանը մարմնական վնասվածքներով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց:

 

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ա. Շագվերդյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում միաբան է, իսկ ուղևոր Հ. Ղազարյանը ԼՂՀ ՊԲ թիվ N զորամասում հոգևորական:

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում։

Նույն շարքից