Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հռոմի քաղաքային մետրոյում տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժել է առնվազն 10 մարդ:
Դեպքը տեղի է ունեցել մետրոյի կայարաններից մեկի մոտակայքում, երբ բախվել են հանդիպակլաց շարժվող երկու գնացքները:
Տվյալների համաձայն, երկու մարդ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, իսկ մյուսները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Բախումը տեղի է ունեցել գնացքներից մեկի անսպասելի կանգառի հետեւանքով:
Մետրոյի աշխատանքը ժամանակավորապես կասեցվել է: