Առողջապահություն Հարցազրույց Հասարակություն 

Մենք չենք խոսում մեր հետագա քայլերի մասին… Մենք գործում ենք. Հարցազրույց «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Գևորգ Գրիգորյանի հետ

Բարություն, անունդ մարդ է, իսկ այս դեպքում ճիշտ է ասել՝ բարության անունը ԲԺԻՇԿ է....


Հունվարի 25-ին «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» Վանաձորի «Հույսի Տուն» ծերանոցում էր՝ բուժզննում և բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:


Այցի և առհասարակ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» գործունեության մասին Analitik.am-ը զրուցեց «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Գևորգ Գրիգորյանի հետ:




-Ի՞նչ նպատակով է ստեղծվել և որքա՞ն ժամանակ է, ինչ գործում է «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան»:


Երիտասարդ Բժիշկների Հայկական Ասսոցիացիան ստեղծվել է 2013 թվականիդեկտեմբերի 17-ին, սակայն 2011թ.-ից առկա է եղել նախաձեռնող խումբորը իրականացրել է զանազան ավելի փոքր նախագծեր: Հաշվի առնելով նախաձեռնող խմբի մեծացումը, կայացվեց որոշում՝ստեղծել ասոցիացիա, որը իր հարկի տակ կմիավորի զանազան մասնագետների և կծառայի հայ ժողովրդի շահերին: Նպատակները շատ բազմազան են՝  չմանրամասնելով դրանք, ուղղակի ասեմ, որ նպատակների իրականացման արդյունքների մասին կտեղեկանան բոլորը



-Ինչպե՞ս ծնվեց նախաձեռնությունը` անվճար բուժօգնություն և սպասարկում իրականացնելու: 

«Օգնության Ձեռք» նախաձեռնությունն ծնվեց մեր ասոցիացիայի և MPMS ընկերության հիմնադիրների քննարկումների ընթացքում:

 


-Մի փոքր խոսենք դեպի Վանաձոր այցից: Ինչպե՞ս է իրականացվում նախաձեռնության ֆինանսավորումը

-Նախաձեռնությունը չի ֆինանսավորվում ոչ մեկի կողմից: Սա մեր կամքն է և մենք ներկայումս լիովին անվճար մատուցում ենք, սակայն հետագա ավելի մանրամասն հետազոտման և բուժման համար պետք կլինի որոշակի հովանավորչություն, որի հայթհայթմամբ կզբաղվեն նախաձեռնող խմբի անդամները: Մեր նախաձեռնությունը բաց է ցանկացած համագործակցության համար, որը կնպաստի մեր ժողովրդի շահերին: 

 


-Այցը դեպի Վանաձոր առաջի՞նն էր:

-Այո:

 

 

-Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել: 

-Աշխատանքային թիմը վերադարձել է շատ լավ տպավորություններվ, այսինքն՝  նման օրինակելի հիմնարկություն, որտեղ տարեց մարդկանց նման խնամքով և հոգատարությամբ են վերաբերվում, դեռևս չեինք տեսել: Սակայն, բժշկական տեսանկյունից, հարկ է նշել, որ շատերը ունեն ավելի մանրամասն հետազոտման և բուժման խնդիրներ: Մոտ ժամանակներում արդեն իսկ կանրադառնանք այդ հարցերին: 


 


-Անվճար բուժօգնության այցերը շարունակական կլինեն արդյո՞ք և որտե՞ղ սպասեն «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» անդամներին հաջորդ անգամ:


-Միանշանակ շարունակական կլինեն: Ցանկացած այցից առաջ մենք կտեղեկացնենք ակցիայի մասին: Ներկայումս ստեղծվում է այցերի քարտեզ՝ թե ինչ հերթականությամբ և որ հիմնարկությունները կայցելեն նախաձեռնության անդամները: Աշխատանքային թիմը ոչ միայն ծերանոցներ և մանկատներ է այցելելու, այլև անապահով ընտանիքներին է սպասարկելու, այդ իսկ պատճառով պետք է ավելի հստակ պլանավորել այցերը:

 


-«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» հետագա քայլերի մասին մի փոքր խոսենք: Առաջիկայում ի՞նչ անելիքներ ունեք: 

 

-Մենք չենք խոսում մեր հետագա քայլերի մասին… Մենք գործում ենք...



 

Analitik.am-ը շնորհակալություն է հայտնում «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիային»՝ հարցազրույցի համար և մաղթում նոր հաջողություններ՝ իրենց անձնվեր ու ազգանպաստ գործում:


Նույն շարքից