Հասարակություն Հարցազրույց 

Մեկ գավաթ սուրճի փոխարեն՝ բարեգործություն

analitik.am

Երեխաները չգիտեն ոչ անցյալ, ոչ ապագա, նրանք վալելում են ներկան, բայց հաշմանդություն ունեցող երեխաների համար ներկան ու պարզագույն առօրյան անգամ դժվարություններով լի է: Այդ դվարությունները հաղթահարելու ճանապարհին յուրանաքնչյուրս որևէ չափով կարող ենք օգտակար լինել՝ մտածելով, որ ոչ ոք այս կյանքում ապահովագրված չէ ոչնչից: Հայաստանում արդեն մեկ տարի է գործում է «Հայ  Մայրեր» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է ուղեղային կաթվածով երեխաների խնդիրներով:

 www.analitik.am- զրուցեց «Հայ Մայրեր» հկ-ի նախագահ Նարինե Մանուկյանի հետ:


Ինչպես որոշեցիք հիմադրել «Հայ Մայրեր» հկ-ն:

Երբ փոքր զավակս լույս աշխարհ եկավ և  իմացա, որ առողջական խնդիրներ ունի,  արդեն հասկացա, որ բավական ներուժ է ինձնից պահանջվում: Փոքրիկիս հետ միասին բազում դռներ թակելով, տարբեր մասնագետների հետ շփվելով՝  նկատեցի  ոլորտում առկա բացթողումներն ու հետզհետե համարձակություն հավաքեցի ու որոշեցի պայքարել ոչ միայն իմ, այլև մյուս փոքրիկներ խնդիրների և իրավունքների համար:


Ասացիք, որ փոքրիկների խնդիրների ու իրավունքների համար եք պայքարում, կմանրամասնեք, թե ի՞նչ գործունեություն եք ծավալում, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:

Մենք մեկ տարվա ընթացքում հավաքեցինք մանկական ուղեղային կաթվածով  երեխաների տվյալները և սկսեցինք կազմակերպել անվճար վերականգնողական բուժում, մասնավորապես հիպպոթերապիայով (ձիաբուժություն) և հիդոթերապիայով (ջրաբուժություն)՝ յուրաքանչյուրը մեկ ամիս ժամկետով: Գրանցեցինք գերազանց արդյունքներ՝ որոշ փոքրիկներ սկսեցին նստել, քայլ գցել, իսկ ծնողների ոգևորությունն ավելի հուսադրեց:


Երեխաների վերակագնողական բուժումն ի՞նչ միջոցներով եք ապահովում:

Մեր կազմակերպության կողքին կան հրաշալի բարեգործ ու մարդասեր մարդիկ՝ մեդիա, բանկային, քաղաքական, մշակությաին ոլորտներից, որոնց շնորհիվ այսօր մենք այն ենք, ինչ կանք: Մենք ունենք կամավորներ, ովքեր դրամահավքներ են կազմակերպում, և բացի այդ ունենք մի քանի արկղիկներ մի շարք խանութներում և ժամանցային վայրերում: Նախորդ տարվա  փետրվար ամսից Facebook-յան մեր էջում կազմակերպեցինք և մինչև այսօր հաջողությամբ իրականացնում ենք «Մեկ գավաթ սուրճի փոխարեն» բարեգործական ակցիան, որի շրջանակներում ցանկացած ոգ կարող է դառնալ բարերար և փոխանցել գումար Ամերիա բանկի մեր հաշվեհամարին ՀՀ դրամով՝ 1570015189660100, ԱՄՆ դոլարով՝  1570015189660101:


«Հայ Մայրեր»-ի անցած տարվա կատարած աշխատանքներն ինպե՞ս կգնահատեք, և այս տարի ի՞նչ ծրագրեր ունեք:

Անցած տարին շատ հագեցած էր: Տարեվերջին բարեգործական համերգ եղավ Կոն Ալմա բենդի մասնակցությամբ, նաև ելույթ ունեցան Լիլիթ Պիպոյանն ու Նազենի Հովհաննիսյանը՝ որպես պատվավոր անդամ: Այս տարի ևս ծրագրեր ունենք հայտնի մարդկանց հետ, օրինակ՝ Dj Վակցինայի, ով նույնպես մեր պատվավոր անդամն է: Մի շարք կարևոր ծրագրեր կան, նախատեսում ենք սկսել արտ-թերապիայի պարապունքներ կավով և ավազով: Այս ծրագրի իրականացման համար ևս անհրաժեշտ են միջոցներ, սակայն իրականացման դեպքում կնպաստենք երեխաների մտավոր և ֆիզիկական զարգացմանը: Հուսով եմ, որ մյուս տարին այս տարվա նման բարի կլինի:


Պետական կառույցների կողմից հովանավորություն կամ աջակցություն կա՞:

Շատ դեպքերում անգամ չենք դիմում: Ես մի բան կասեմ՝ կարծում եմ պետք է ժամանակ անցնի, համոզվեն մեր աշխատանքի արդարության ու կարևորության մեջ, և հետո արդեն իրենք քայլ կանեն: Ներկա դրությամբ Երևանի քաղաքապետարանն է աջակցում մեզ, իսկ  ում հետաքրքրում է մեր գործունեությունը, կարող է տեղեկություններ ստանալ www.haymayrer.am-ից:


www.analitik.am-ը մաղթում է գործերի հաջող ընթացք ու շնորհակալություն հարցազրուցի համար:

Ես եմ շնորհակալ:

 Արմինե Բրսոյան

 

 

Նույն շարքից