Հասարակություն Հարցազրույց 

«Թարնա».Նոր և յուրահատուկ շաուրմա Երևանում

analitik.am

Ապրիլի 1-ին Աբովյան 1/1 հասցեում ժամը 12:00-ին  կկայանա շաուրմա «Թարնա»-յի բացումը:

Ինչպես գիտենք շաուրման հայերի կողմից շատ սիրված ուտելիք է, ուստիև որոշեցինք զրուցել «Թարնա»-յի շեֆ խոհարար Ստեփան Հակոբյանի հետ  նոր շաուրմայի համային առանձնահատկությունների վերաբերյալ:

Ի՞նչ է նշանակում «Թարնա», ինչո՞ւ հենց այդ անունն ընտրվեց:

Մեզ համար էլ էր անակնկալ, երբ պարզեցինք, որ շաուրման հայերեն  հենց թարնա են անվանում: Ամեն մի ժողովուրդ իր սեփական անվանումն ունի շաուրմայի համար՝ ինչպես հունարեն՝ «գիրոս», արաբերեն՝ «շաուրմա», այնպես էլ հայերեն՝ «թարնա»: Հենց այդ պատճառով էլ անվանեցինք «Թարնա»:


Ինչպե՞ս ստացվեց, որ Դուք ՀՀ-ում լինելով առաջին խոհարարը, ով շաուրմա է պատրաստել, որոշեցիք աշխատել հենց «Թարնա»-յում:

«Թարնա»-յում սննդի պատրաստմանը և մատուցմանը բավականին լրջորեն են վերաբերվում, ուստիև մեծ նշանակություն են տալիս մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող մարդկանց: Ես ուրախ եմ, որ Երևանում կա նման վայր, որտեղ մարդիկ կարող են հանգիստ սնվել՝ վստահ լինելով մատուցվող ուտելիքի բարձրորակության և ճիշտ պատրաստման մեջ: Շատ կարևոր է նաև ղեկավարության հոգատար վերաբերմունքն աշխատակիցների, ինչպես նաև հաճախորդների նկատմամբ: Այստեղ առաջին հերթին մտահոգվում են հաճախորդների գոհունակության, հետո նոր այլ հարցերի մասին: Ես դա որպես խոհարար շատ եմ կարևորում, ուստիև որոշեցի իմ մասնագիտական փորձն օգտագործել հենց «Թարնա»-յում:


Ինչպես հասկացանք շաուրմա հայերեն թարգմանվում է հենց թարնա, ինչո՞վ է առանձնանալու հայկական թարնան մնացած շաուրմաներից:

«Թառնա»-յի շաուրման պատրաստվելու է բացառապես տեղական մսից և  բնական մթերքներից: Մենք ամեն ինչ անելու ենք, որ հաճախորդը բացի համեղ սնունդ ստանալուց նաև օգուտ տա իր առողջությանը՝ թարմ բանջերեղեն, թարմ հաց՝ առանց քիմիական հավելումների, օգտակար համեմունքներ և սոուսներ, ահա մեր առանձնահատկությունը՝ համադրել համեղ, արագ  և օգտակար սնունդը:

Այնպես է ստացվել, որ շաուրմա մատուցող վայրերում մթնոլորտը կարծես թե չի տրամադրում կանանց այցելությանը, «Թարնա»-յում էլ է այդպե՞ս լինելու, թե այստեղ խրախուսվելու է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների այցելությունը:

Նախ առաջինը՝ ուրախալի է, որ Երևանում այդ կարծրատիպերն արդեն կոտրվում են, աղջիկները նույնպես այցելում են թե շաուրմայանոցներ, թե ժամանցի այլ վայրեր: «Թարնա»-յում ամեն ինչ արվելու է հաճախորդներին բարձրակարգ մատուցում ցուցաբերելու համար, մեծ ուշադրություն է դարձվում նաև մաքրությանը, ախտահանմանը, ինչը սնունդ մատուցող հաստատությունների համար կարևորագույն պայման է: Ստեղծվել են հարմարավետության համար անհրաժեշտ բոլոր պայմանները, ուստի կարծում եմ, որ աղջիկները նույնպես հաճույքով կայցելել «Թարնա»:


Մի քանի բառով կներկայացնեք «Թարնա»-յի բաղադրությունը, ի՞նչ համեմունքների և սոուսների փունջ է օգտագործվելու:

Միանշանակ կարող եմ ասել, որ կան առանձնահատկություններ՝ հատուկ համեմունքներ և սոուսներ, բայց գաղտնիքը թող բացահայտի հաճախորդը: Մենք միայն կարող ենք ասել, որ երաշխավորում ենք գերազանց համ և օգտակարություն: 

Ինչպես գիտենք բոլոր մսային կերակուրների համար կարևոր գործոն է մսի թարմությունը, ինչպե՞ս եք լուծել այդ հարցը, արդյոք միսը տեղական է լինելու:

Միանշանակ տեղական է լինելու: Բոլոր մթերքները լինելու են թարմ  և առողջ՝ այսինքն զերծ քիմիական ազդեցությունից. դա «Թարնա»-յի որդեգրած քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել հաճախորդի գոհունակության համար, ինչը նշանակում է, որ մթերքների որակը պետք է բարձրակարգ և սննդարար լինի:


«Թարնա»-յում միայն շաուրմա՞  է մատուցվելու, թե այլ ուտելիքներ նույնպես լինելու են:

Այլ ուտելիքներ էլ կլինեն՝ խորովածի տարբեր տեսականիներ, գերմանական հոթ-դոգեր, որոնք պատրաստվելու են ածուխի վրա, այս կերպ պատրաստված նրբերշիկի  համը շատ է տարբերվում սովորական ձևով պատրաստված նրբերշիկից, ինչպես նաև ապուրներ, աղցաններ և ուտելիքներ, որոնք մինչ այս չեն մատուցվել նմանատիպ սննդի մատուցման վայրերում:


«Թարնա»-ն առաքում ունենալո՞ւ է, թե ոչ:

Այո, իհարկե, ունենալու ենք:


Ինչպես հասկացանք բավականին որակյալ ուտելիք է մատուցվելու, իսկ գները մատչելի կլինե՞ն:

«Թարնա»-ն ի սկզբանե որդեգրել է գնային մատչելի քաղաքականություն: Մենք սարքավորումների, ապրանքների և սննդի մասով որևէ խնայողություն չենք արել և չենք անելու, բայց այդ ամենով հանդերձ մենք այնպիսի պայմաններ ենք ստեղծել, որ ցանկացած քաղաքացի, ով ցանկանում է «Թարնա»-յում սնվել, գումարային առումով նեղություն չունենա: Ունենալու ենք երկու գնի շաուրմա՝ մի տեսակը 650 ՀՀ դրամ է արժանալու, որը տրվելու է հատուկ հացով, իսկ  850 ՀՀ դրամ արժեցող շաուրման էլ տրվելու է լոշիկով: Մնացած ուտեսներն էլ հասանելի են լինելու միջին եկամուտ ունեցող քաղաքացուն:

Բոլոր շաուրմա մատուցող հաստատություններում ինտերիերն ավելի ֆասթֆուդային է, «Թարնա»-ն կարծես թե ավելի ռեստորանային է, ինչո՞վ է դա պայմանավորված:

Մենք փորձել ենք ստանալ տաք մթնոլորտ, որտեղ հաճախորդն իրեն կարող է զգալ ինչպես տանը՝ հարմարավետ, չձանձրացնող և հաճելի:

 

 

Շաուրմա    «Թարնա»

Հասցե  ք. Երևան, Աբովյան 1/1

Հեռախոս՝ 011 201 201

 

Նույն շարքից