Հայաստանի հյուսիսային և արևելյան շրջաններում հունիսի 8–12–ը երեկոյան ժամերին և գիշերային ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ վայրերում` կարկուտ, հայտնում է Հայպետհիդրոմետ ծառայությունը։
Քամին կլինի հարավ–արևելյան` 5–10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20–25 մ/վ։
Հունիսի 8–ի ցերեկը արևելյան շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի 3–4 աստիճանով, իսկ հունիսի 9–ին նույնքան կբարձրանա։ Երևանում երկուշաբթիից չորեքշաբթի օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 31–33 աստիճանի, իսկ շաբաթվա վերջում կբարձրանա ևս 1–2 աստիճանով։
Այս պահին Երևանում պարզ եղանակ է, օդի ջերմաստիճանը +24 աստիճան է։