Shamshyan.com-ի Սևանից ժամանած ջրասուզակները Լոռու մարզի Ախթալա քաղաքի վարչական տարածքով անցնող Դեբեդ գետից դուրս բերեցին 65-ամյա Վասիլ Վահանի Սիմոնյանի դին:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, մինչ Սևանի ջրասուզակների՝ նշված վայր ժամանելը` դին փորձել են ջրից դուրս բերել Ալավերդու հրշեջ փրկարարները, սակայն քանի որ տեղանքը խորն է եղել և վտանգավոր, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնից նշված վայր ուղարկեցին Սևանի ջրասուզակներին:
Ինչպես ավելի վաղ հայտնվել էր, հունիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 23:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 34 ZA 719 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հաղպատ-Աղթալա ավտոճանապարհին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Դեբեդ գետը:
Ավտոմեքենայում գտնվող 21-ամյա Վահան Արմենի Սիմոնյանը կարողացել էր դուրս գալ ավտոմեքենայից:
Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էր 40-ամյա Արմեն Վասիլի Սիմոնյանի դին:
Դեպքի վայր ժամանած իրավապահներին Վ. Սիմոնյանը հայտնել էր, որ Արմենը իր հայրն է և բացի նրանից ավտոմեքենայում եղել էր նաև Արմենի հայրը` իր պապը` 65-ամյա Վասիլ Վահանի Սիմոնյանը, ում փրկարարներն ու իրավապահները գյուղացիների հետ միասին փնտրում էին:
Կային կասկածներ, որ հնարավոր է` պապը նույնպես ջրահեղձ էր եղել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում