Քաղաքական Միջազգային 

«Արևելքի աստղ» նավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 434–ի

Չինաստանի Յանզցի գետում «Արևելքի աստղ» նավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 434–ի, հայտնում է Սինհուա գործակալությունը` ներկայացնելով փրկարար ծառայության տվյալները։

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել 431 զոհի մասին, անհայտ կորած էր համարվում 11 հոգի։ Փրկվել է 14 մարդ, նշում է ՌԻԱ Նովոստին։

Ողբերգությունը տեղի է ունեցել Հուբեյ նահանգում հունիսի 1–ին։ Նավը Նանկինից ուղևորվել է Չինաստանի հարավ–արևելք` Չունցին, և ԶԼՄ–ների տվյալներով` շրջվել է տորնադոյի պատճառով։ Վերջին տվյալով` նավի վրա է գտնվել 456 մարդ, ներառյալ` 405 ուղևորները, անձնակազմի 46 անդամները և  զբոսաշրջային գործակալությունների 5 աշխատակիցները։ Փրկված ուղևորները հայտնել են, որ նավը խորտակվել է 30-60 վայրկյանի ընթացքում։

Նույն շարքից