Քաղաքական Միջազգային գլխավոր 

Դավութօղլուի կուսակցությունը ստացել է ընտրողների քվեների 40,8 տոկոսը և 256 տեղ խորհրդարանում։

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կոչ է արել խորհրդարան մտած բոլոր կուսակցություններին մշակել նոր սահմանադրություն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիայում անցած ընտրությունների նախնական տվյալներով` քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը գլխավորում է Դավութօղլուն, ստացել է ընտրողների քվեների 40,8 տոկոսը և 256 տեղ խորհրդարանում։

Չնայած հաղթանակին` կուսակցությունը կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը։ Ձախակողմյան Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը ստացել է քվեների 25,2 տոկոսը և 133 տեղ խորհրդարանում, ազգայնական Ազգային շարժում կուսակցությունը` 16,5 տոկոս և 83 աթոռ, քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը` 12,9 տոկոս և 78 տեղ։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 84 տոկոս։

Նա շնորհակալություն է հայտնել Թուրքիայի քաղաքացիներին ակտիվ մասնակցության համար և ասել, որ ամենաճիշտ որոշումը կայացնում է ժողովուրդը։ «Մեր կուսակցությունը մեծ հաջողություն է գրանցել և շարունակելու է այդ ուղին։ Այսօր մենք դարձել ենք ազգային միասնության հասցեատերը։ 11 ընտրություններում մենք առաջինն ենք եղել։ Եվ մենք կրկին առաջինն ենք դարձել Թուրքիայի գավառների մեծամասնությունում»,– հայտարարել է Դավութօղլուն։

Նույն շարքից