Գլխավոր Տնտեսություն 

2015 թ. հունվար– մայիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3%

analitik.am

2015 թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 1.2% գնանկումով: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.1%- ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների 0.1% հավելաճ:

2015 թ . մայիսին 2014 թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 100.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.7%, ծառայությունների սակագներինը՝ 100.9%:

Ըստ ԱՎԾ-ի՝ 2015 թ. հունվար– մայիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3%, ինչը 0.1 տոկոսային կետով գերազանցել Է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.2%):

Նշենք նաև, որ 2015թ. մայիսին 2014 թ. մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.1%, այդ թվում, պարենային ապրանքներինը ( ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 104.7%, ոչ պարենային ապրանքներինը`106.8%, ծառայությունների սակագներինը` 103.9%, իսկ հունվար–մայիսին 2014 թ. հունվար – մայիսի համեմատ` համապատասխանաբար 105.0%, 105.6%, 105.4% եւ 103.6%:

Նույն շարքից