Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

54 տարի անց Թուրքիայի խորհրդարանում կրկին հայ պատգամավոր է ընտրվել

analitik.am

Թուրքիայի Ազգային ժողովի 25-րդ գումարման ընտրություններում 3 հայ թեկնածու տարբեր կուսակցություններից ընտրվել են պատգամավոր:

Ինչպես նշում է  Milliyet պարբերականը՝ ԱԺ են անցել իշխող Արդարություն և զարգացում (AKP) կուսակցության կողմից ներկայացված Մարգար Եսայանը, ընդդիմադիր Ժողովորդա-հանրապետական (CHP) կուսակցության կողմից ներկայացված Սելինա Դողանը և քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության կողմից ներկայացված Գարո Փայլանը:

Այսպիսով 54 տարի անց Թուրքիայի խորհրդարանում կրկին հայ պատգամավոր է ընտրվել:

Նույն շարքից