Հասարակություն Հարցազրույց 

Ո՞ւր են գնում քեսաբահայության համար հավաքվող գումարները. Հարցազրույց

analitik.am

www.analitik.am -ը նորից զրուցեց Հայ-արաբական խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանի հետ, ով գտնվում է Սիրայում՝ Հայաստան Համահայկական Հիմնադրամի կողմից քեսաբահայերին որպես օգնություն ուղարկված գումարների մասին: Նախորդ հարցազրույցում պարոն Մահշիկյանն ասել էր, որ որևէ օգնություն չի ստանում քեսաբահայությունը:  Ստորև ներկայացնում ենք ամբողջ հարցազրույցը բառացի.


Հայաստան համահայկական հիմնադրամը դեսպանատան միջոցով գումարներ է ուղարկում քեսաբահայությանը, այդ օգնությունը հասնո՞ւմ է քեսաբահայերին:

Հայաստանի հայկական հիմնադրամեն որեւէ գումար կամ օգնութիւն ստացած չեն քեսապահայերը, Ավետարանական համայքեն ոչ մեկ օգնություն,  իսկ դեսպանին անուշ խոսքերեն զատ, երբ պատուիրակութեան կ'ընկերակցեր ուրիշ որեւէ ատեն չեն հանդիպած իրեն ոչ ալ հաղորդակցած է քեսապցիներուն հետ եւ բանով մը օգտակար չէ եղած: Բոլորը կը գանգատին,  որ իրենց անունին տակ հանգանակութիւններ տեղի կունենան: Դեսպանի անունով դրամ կմտնե գոր իր անունից, բայց ոչ մեկուն օգնություն չի գար:

 

Ի՞նչ կարիքներ է հոգացել ՀՀ դեսպանատունն այս ընթացքում քեսաբահայերի և առհասարակ սիրիահայերի համար:

 

Ես երէկ գացի դեսպանատուն, չուզեց հանդիպիլ հետս, լուր ձգեցի քարտուղարուհիին հետ,  որ յոյժ կարեւոր հարցով պէտքենք տեսնուիլ եւ մինջեւ այս ժամուն ոչ մի կապ: Քեսաբեն տիկին Քարին Աբելեանը մօտսէ,  ներկայիս Տամասկոս կը գտնուի թիվիով սեմինարի մասնակցելու սուրիական կայանի հետ, հաստատեց նոյնը: Իրանց անունից տակ ամեն հայկական կազմակերպություններ գումար կըհավաքեն: Լաթաքիա գտնվող քեսաբահայությանը օգնող կազմակերպությունը Հայ առաքելական կաթողիկոսությունը և տեղացիները:

 

Ինչքա՞ն գումար է դեսպանատունը տրամադրել քեսաբահայությանը:

 

Բանով մը օգտակար չէ եղած: Հանելուկ մը կայ,  որ բացի դաւաճանութենեն զատ անուն չի կրնար ստանալ այս ամենը

 

Եթե չի տրամադրել,ապա ո՞ւր են գնում այդ գումարները, Դուք դեսպանատանը հարցում ուղարկե՞լ եք այդ մասին:

Քեսաբեն խոսեցի նաև Ստեփան Աբելյանի հետ: Գումար չի հասնում քեսաբցիներուն:  Կաթողիկոսությունը կօգնե մասամբ, ոչ բոլորին:  Եթե ցանկանում են օգնած ըլլալ, ապա թող այդ գումարներն ուղարկեն քեսաբահայերուն: Դեսպանը չի ցանկանար մեզ հետ խոսիլ: 

Նույն շարքից