Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Բայց մարդուն փաստացի արտաքսել են, ինչը հակասում է ձեր կողմից շրջանառվող «արի տուն» կարգախոսին. Ն․ Փաշինյանը՝ Գալուստ Սահակյանին

analitik.am

Ազգային ժողովի քառօրյայի մեկնարկին այսօր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարման կարգով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուշադրությունը հրավիրեց մայիսի 22-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից ընդունված մի որոշման վրա, որով արգելվել է ֆրանսահայ գործիչ Շանթ Ոսկերչյանի մուտքը Հայաստան:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ սփյուռքահայ գործիչը ՀՀ-ում լինելու իրավունք է ունեցել: «Բայց  մարդուն փաստացի արտաքսել են, ինչը հակասում է ձեր կողմից շրջանառվող «արի տուն» կարգախոսին, հիմա մարդիկ գա՞ն, թե՞ չգան»,-հարցրեց Փաշինյանը:

Գալուստ Սահակյանը նշեց, որ խնդրի մասին տեղեկացված չէ:

Նույն շարքից