Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Վահագն Գեւորգյանը:
Ընտրողների ցուցակներում ընդգրված է եղել 43 807 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 18 535 ընտրող:
Ձայները թեկնածուների միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ.
Վահագն Գեւորգյան - 11 227 ձայն,
Արթուր Հարությունյան (Պալաչ) – 5 459 ձայն,
Կարո Իսրայելյան – 526 ձայն,
Էդվին Թադեւոսյան – 520 ձայն,
Արթուր Հարությունյան – 159 ձայն:
Արտաշատում քաղաքապետի ընտրություններում, 10013 «կողմ» և 16 «դեմ» ձայներով քաղաքապետ ընտրվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը:
Ընտրությանը մասնակցել է 10382 ընտրող։
253 թերթիկ «անվավեր» է ճանաչվել:
Ընտրողների մասնակցությունը չի անցել 50 տոկոսի սահմանագիծը:
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետի ընտրություններին 16468 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 8970-ը:
Թեկնածուներից Կարեն Փարեմուզյանի օգտին քվեարկել է 5143 մարդ կամ ընտրողների 59,12 տոկոսը:
Արթուր Աբգարյանի օգտին քվեարկել է 3580 մարդ կամ ընտրողների 41,15 տոկոսը, 271 քվե եղել է անվավեր:
Այսպիսով ձայնների առավելությամբ Ալավերդու քաղաքապետ է ընտրվել Կարեն Փարեմուզյանը՝ փոխարինելով Արտավազդ Վարոսյանին:
analitik.am կայքը շնորհավորում է նոր քաղաքապետերին։ Մաղթում նրանց ժողովրդանպաստ գործունեություն։ Ցանկանում ենք, որպեսզի նրանք իրենց նախընտրական խոստումների կեսը իրագործեն։

