Գլխավոր Սպորտ 

Նշանակվել են Հայաստանի Մ-21 և Մ-17 հավաքականների գլխավոր մարզիչները. ՀՖՖ

analitik.am

Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Օսեյանը նշանակվել է գլխավոր մարզչի պաշտոնում, իսկ Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Պետրոսյանցը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, Արտակ Օսեյանին կօգնեն Կարեն Սիմոնյանը և դարպասապահների մարզիչ Վլադիմիր Վարդանյանը: Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ հունիսի 8-ից 14-ը Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը մարզական հավաք է անցկացնելու ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով հունիսի 16-ին կայանալիք Եվրոպայի Մ-21 տարեկանների առաջնության Ռումինիա-Հայաստան ընտրական հանդիպմանը:

Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի մարզչական շտաբում ընդգրկվել են Տիգրան Առաքելյանը և դարպասապահների մարզիչ Գոռ Եդիգարովը: Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը մարզումներ է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, որոնց ընթացքում թիմը կանցկացնի երկու ընկերական հանդիպում:

Նույն շարքից