Հասարակություն 

Բժշկական համալսարանի ռեկտոր է ընտրվել Միքայել Նարիմանյանը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում վերընտրվել է Միքայել Նարիմանյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարար մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան էջից:

«Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ է եղել, որի օրակարգում ռեկտորի ընտրության հարցն էր: Նիստին ներկա են եղել խորհրդի 32 անդամից 29-ը: Փակ-գաղտնի քվեարկությամբ ռեկտոր է ընտրվել առաջադրված միակ թեկնածու Միքայել Նարիմանյանը»,-գրել է նա:

Նույն շարքից