Մշակույթ Հասարակություն 

Թոմ Հենքսի որդին մեղադրվում է հյուրանոցային համարը ավերելու մեջ. The Daily Mail

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Հենքսի որդու՝ Չեստեր Հենքսի նկատմամբ, գրում է The Daily Mail-ը:

24-ամյա սկսնակ ռեպերը մեղադրվում է Լոնդոնի «Գեթվիկ» օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցային համարը ավերելու մեջ:

«Համարին հասցվել է մոտավորապես 1200 ֆունտ-սթեռլինգի վնաս»,- հայտարարել է Սասեքսի ոստիկանությունը:

Ականատեսների վկայությամբ՝ հոլիվուդյան դերասանի որդին իր համարում եղել է բրիտանացի մի ռեպերի ու երեք թեթև վարքի աղջիկների հետ: Հայտնի է դարձել, որ տղամարդիկ աղջիկներին թմրանյութեր են առաջարկել: Հենքսին տեսել են նաև գիշերային ակումբում, որտեղ նա օղի ու շամպայն է խմել:

Չեստերը 16 տարեկանից պայքարում է թմրակախվածության ու փսիխոակտիվ նյութերի օգտագործման դեմ:

Նույն շարքից