Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի մոտակայքում ծառի ճյուղը քամուց պոկվել եւ ընկել է մայթեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ. ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները մասնատել են ծառը եւ հանձնել «Սանիտեկ» ընկերության աշխատակիցներին: