Հասարակություն Հարցազրույց 

Ես գլուխս հանգիստ բարձին չէի կարողանում դնել. Արթուր Աբրահամ

analitik.am

Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպեց լրագրողների հետ «Ուրբաթ» մամուլի ակումբում:


Արթուրը խոսեց մայիսի 3-ի հաղթանակի և հետագա անելքիների մասին: Նրա խոսքով նախորդ 2 տարին իր համար շատ ծանր էին. «Ես գլուխս հանգիստ բարձին չէի կարողանում դնել նախորդ 2 տարին, քանի որ աշխարհի չեմպիոնի տիտղոսն իմը չէր: Ինձ համար ամենակարևորն աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնել էր, և ես դա արեցի, հիմա մնում է՝ պահեմ ու պահպանեմ այդ կոչումը: Ես սիրում եմ հաղթող լինել ցանկացած բնագավառում: Եթե չեմ հաղթում, հոգեպես շատ տխուր եմ լինում:


Մայիսի 3-ի հաղթանակը ինձ համար դժվար էր, քանի որ ձեռքի վնասվածք ունեի, և այդ պատճառով էլ հարվածներս ձախ ձեռքով էի կատարում» Արթուրին պրոֆեսիանալ բռնցքամարտում կտեսնենք դեռ մոտավորապես 2 տարի: Իսկ առաջիկայում հնարավոր է լինի 2 մենամարտ, մեկը հաստատ է, իսկ երկրորդը՝ դեռ ոչ: Ընտանիք կազմելուն անդրադառնալով՝ Արթուրն ասաց, որ մարզիկի կյանքի զբաղված գրաֆիկը մինչև հիմա «արգելք» էր, իսկ ապագայում արդեն ամեն ինչ կլինի:

Նույն շարքից