Քաղաքական Միջազգային 

Ադրբեջանում գլխատել են կին գյուղապետին ու գնդակահարել ամուսնուն

Ադրբեջանական haqqin.az լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանում այսօր գլխատել են Աբշերոնի շրջանի Սարայի ավանի գյուղապետ Վասիլյա Աբիլհասանովային:

Նշվում է, որ գյուղապետը, ով այսօր կդառնար 39 տարեկան, ամուսնու հետ սպանվել են իրենց սեփական տանը: Աբիլհասանովային գլխատել են, իսկ ամուսնուն՝ գնդակահարել, ապա այրել տունն ու հեռացել:

Անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է սպանության մեջ կասկածվող անձը, ով Սարայի ավանի բնակիչ, 35-ամյա Ֆեդայի Գյուլօղլան Հուսեյնովն է:

Ստեղծվել է հատուկ քննչական խումբ, որը պետք է հետաքննի հանցագործությունը:

Նույն շարքից