Հայաստան Քաղաքական 

ՀԱՊԿ միացյալ շտաբի անդամները ՀՀ են ժամանել

ՀԱՊԿ-ի քարտուղարության, միացյալ շտաբի եւ անդամ պետությունների համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները հունիսի 8-11-ին կլինեն Հայաստանում:

Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է.

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համակազմերի ուժերի և միջոցների, ղեկավարման մարմինների համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստության միջոցառումների 2015թ. պլանի եւ դրա իրականացման առաջին շտաբային բանակցությունների արձանագրության համաձայն՝ ընթացիկ տարում ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցություններին հունիսի 8-ից 11-ը կմասնակցեն ՀԱՊԿ-ի քարտուղարության, միացյալ շտաբի և անդամ պետությունների համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները»:

Նույն շարքից