Ռուսաստանը հուսով է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 70-րդ նիստի ժամանակ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) դիտորդի կարգավիճակ կտրամադրի։
ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մաքեյի հետ հանդիպումից հետո հայտնել է:
«Մենք մեր գործընկերների հետ համակարգում ենք ՄԱԿ-ում նման բանաձև նախագծի առաջխաղացման աշխատանքը»,-ասել է Լավրովը:
Վլադիմիր Մաքեյը իր հերթին նշել է, որ ԵՏՄ-ում Բելառուսի նախագահության օրոք արվել է առավելագույնը: