forrights.am–ի փոխանցմամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը մահվանից առաջ ոչ թե ինքնասպան լինելու մասին նամակ է գրել, այլ Մարտակոչ:
Ստորև ներկայացնում ենք Հայկազի գրած Մարտակոչը, որը նրա վերջին գրությունն է.
ՄԱՐՏԱԿՈՉ
Հարգելի զինակիցներ,
այսօր մեզ սպասում է շատ ծանր մարտ, որից կախված կլինի մեր հետագա ճակատամարտը: Եվ այսօր այն օրն է, երբ պետք է հավաքենք մեր բոլոր ուժերը, որպեսզի ճաշակենք հաղթանակի համը թշնամու մայաքաղաք Բաքվում: Այլապես ստիպված կլինենք տանել մեզ հասած պարտության դառնությունը գերեզմանում:
Այսօր ինձ պետք չեն տղաներ, որոնք եկել են զոհվելու հանուն հայրենիքի, այլ պետք են տղաներ, որոնք եկել են հաղթելու և ապրելու, որպեզի ծաղկեցնեն հայրենիքը: Մենք չպետք է մտածենք հակառակորդի քանակի և զենքի մասին, քանի որ մեր բանակը ունի աշխարհի ամենահզոր զենքը, որի մասին թշնամին գաղափար անգամ չունի. զենք, որը առկա է յուրաքանչյուրիս սրտում և մտքում: