Ադրբեջանական Haqqin.Az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է ուղարկել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին՝ կապված Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) տարած հաղթանակի հետ:
«Կուսակցության կողմից այդ ընտրություններում հավաքած քվեները թուրք հասարակության կողմից ԱԶԿ-ին աջակցելու և վստահելու վառ օրինակ են: Ձեզ և կուսակցության բոլոր անդամներին ցանկանում եմ հաջողություններ ապագա գործունեության ընթացքում՝ ի բարօրություն Թուրքիայի ժողովրդի»:
ԱԶԿ-ն չորրորդ անգամ անընդմեջ հաղթում է Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում: