Քաղաքական Միջազգային 

Փարավոնը նույնպես շատ ուժեղ էր համարում իրեն, սակայն նա պարտություն կրեց. Գյուլենը հանդես է եկել հայտարարությամբ

ԱՄՆ-ում բնակվող իսլամական-հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեկնաբանել է հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

«Այսօր ազգին մատաղ անողները, վաղը ազգի համար մատաղ կդառնան:Թող որևէ մեկը կասկածներ չունենա, որ Ալլահը նրանց կպատճառի տասնապատիկ ավելի տառապանքներ»,- ասել է նա:

Գյուլենն Էրդողանին համեմատել է փարավոնի հետ. «Նա, ով իրեն ուժեղ էր համարում, օգնություն է խնդրելու: Փարավոնը նույնպես շատ ուժեղ էր համարում իրեն, սակայն նա պարտություն կրեց Մովսես մարգարեից»:

Նույն շարքից