Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Ընկնելուց հետո մարդը ոչ միայն պետք է կանգնի, այլ` ավելի մեծ քայլերով գնա առաջ. Կամո Ունանյան

analitik.am

«Ելք չկա»  ֆիլմին www.analitik.am-ն անդրադարձել էր  Կաննի 67-րդ  միջազգային փառատոնի կինոշուկա մեկնելուց առաջ:  Կաննիում ֆիլմի գրանցած հաջողությունների  մասին մենք զրուցեցինք ֆիլմի պրոդյուսեր, գլխավոր դերակատար Կամո Ունանյանի հետ, ով նաև ներկայացրեց վերջին շրջանի իր մարզական ձեռքբերումը:

 

 

-Կաննի փառատոնի կինոշուկային մասնակցությունն ի՞նչ տվեց ֆիլմին:


-Կաննի փառատոնը մեծացրեց ֆիլմի ճանաչվածության շրջանակը: Այնտեղ ֆիլմը  նոր հաջողություններ գրանցեց, ստացանք բազմաթիվ հրավերներ տարբեր կինոփառատոններից, օրինակ՝ Սալոնիկի, Մալագայի և Ռոտերդամի կինոփառատոններից:  Ասեմ, որ բացի կինոփառատոններից նաև ֆիլմը կցուցադրվի Ռուսաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Ղազախստանում, Հունաստանում  և Վրաստանում:

 

 

 

 -Իսկ նշված կինոփառատոններից  որի՞ն  կմասնակցի  ֆիլմը:


-Սալոնիկի կինոփառատոնին միանշանակ կմասնակցի, քանի որ այնտեղ մրցութային ծրագում է ներկայացվելու, ինչը ինձ համար շատ կարևոր է:  Ցանկացած բնագավառում  սիրում եմ ոչ միայն ուղղակի մասնակցել մրցույթների, այլ   մրցանակային տեղեր գրավել: «Մասնակցությունն արդեն հաղթանակ է» կարգախոսն այդքան էլ իմը չէ, և այդ իսկ պատճառով Սալոնիկի կինոփառատոնից ակնկալիքներ ունեմ:

 

 

 

-Հաղթանակներից խոսեցիք, որքանով, որ տեղյակ ենք վերջերս մարզական կարիերայում ևս մի հաղթանակ գրանցեցիք:


-Այո Եվրոպայի սպորտային կարատեի մրցաշարի գրանտ պրիին արժանացա և այս տարի ես, որպես մարզիկ, դեռ մի քանի մրցման պետք է մասնակցեմ՝ ձգտելով բարձրացնել Հայաստանի դրոշը: Սեպտեմբերին  մեկնելու եմ Ստամբուլ մրցման համար:

 

 

 

- Ստամբուլում ի՞նչ մրցման եք մասնակցելու, և  արդյոք այնտեղ հոգեբանական արգելքներ չեն լինում:


 - Սեպտեմբերի 7-ին և 8-ին Համաշխարհային սպորտային կարատեի ֆեդերացիայի  պրեմիեր լիգա պետք է լինի: Նախկինում 2  անգամ այնտեղ մասնակցել եմ մրցման, բայց անարդարացի վերաբերմունք է եղել: Այս անգամ ես որոշել եմ այնքան լավ պատրաստված գնամ, որ մրցման դատավորները  կառչելու տեղ անգամ չունենան: Իմ հաղթանակը  բացահայտ պետք է լինի: Հոգեբանական արգելքներ լինում են, բայց ես իմ հոգեբանն եմ և միշտ ուժ գտնում եմ իմ մեջ:

 

 

 

- Լավ, իսկ  ինչի՞ց կարող է կոտրվել Կամո Ունանյանը:


- Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ դժվար պահեր լինում են, բայց մարդ պետք է ունենա կամքի ուժ: Ֆիլմի հետ կապված դեռ այնպիսի անհաջողություն չի եղել, որ կոտրվեմ, բայց 20 տարվա մարզական կարիերայիս ընթացքում բազմաթիվ դժվար իրավիճակներ են եղել, որոնք ես հաղթահարել եմ: Ամեն ինչ եղել է իմ մարզական կյանքում թե՛ հաղթանակներ, թե՛ պարտություններ, թե՛ կրիտիկական պահեր, որ արդեն պետք է վերջնական դադարեցնեի մարզիկի կարիերաս, բայց  ես շատ մեծ կամքի ուժ ունեմ: Ընկնելուց հետո մարդը ոչ միայն պետք է կանգնի, այլ ավելի մեծ քայլերով գնա առաջ:

 

 

- «Ելք չկա» ֆիլմի գլխավոր հերոսը նույպես մարզիկ է, կարելի՞ է ենթադրել, որ Դուք Ձեզ եք մարմանավորել ֆիլմում:  Ինչո՞ւ որոշեցիք ինքներդ հանդես գալ գլխավոր դերում:

- Իմ և գլխավոր հերոսի միջև շատ նմանություններ կան, բայց ես ամեն կերպ փորձել եմ կերպարին մարմանավորել: Հնարավոր է հաջորդ ֆիլմում ես չնկարահանվեմ, քանի որ ես ճանաչվելու համար չեմ խաղացել դերը:   Ասեմ, որ նախապես գնացել եմ  դերասանական դասերի, որ կարողանամ լավ խաղալ: Իդեպ, որոշված էր՝ եթե ես չկարողանայի լավ մտնել կերպարի մեջ, ապա ինձ ռեժիսորն անկեղծորեն պետք է ասեր այդ մասին:

 

 

՞րբ կնկարահանվի հաջորդ ֆիլմը:


- Դեռ հստակ ոչինչ չկա, բայց հնարավոր է՝ մյուս տարի ապրիլին  կամ մայիսին: Երբ, որ զգամ արդեն ժամանակն է,ապա ջանքեր չեմ խնայի, որ լավ  ֆիլմ նկարահանվի: Կարևորը որակյալ լինի, անգամ այս մի ֆիլմից էլ ավելի լավը:

 

 

-Իսկ   ի՞նչ  ֆիլմեր եք  սիրում դիտել,   կնշե՞ք մի քանիսը:


-“Пророк”, “Еффект бабочки 2’’ և “Неприкасаемые” : Իմ կարծիքով այդ երեք ֆիլմն էլ բավանակ ստացված են ու դիտարժան:

 

                                                                                                                                       Արմինե Բրսոյան

 

Նույն շարքից