Գլխավոր Իրավական Հասարակություն 

Վրաստանում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի` զենք տեղափոխելու համար

analitik.am

Հայաստանի քաղաքացի, 1988թ.–ի ծնված Ալիկ Բ.–ն ձերբակալվել է Վրաստանի սահմանային ոստիկանության կողմից` սահմանն անօրինական կերպով հատելու և հրազենային ու սառը զենք տեղափոխելու համար, հաղորդում է Նովոստի–Գրուզիա գործակալությունը` մեջբերելով գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը, հսկիչ–անցումային կետը և մաքսային հսկողությունը շրջանցելով, հատել է Վրաստանի պետական սահմանը և անօրինական կերպով Հայաստանի Հանրապետությունից Վրաստան տեղափոխել հրազենային և սառը զենք»,– ասվում է հաղորդագրությունում։

Մամուլի ծառայությունը չի հստակեցնում ներկրված զենքի տեսակը և քանակը։

Քննությունը վարվում է Վրաստանի ՔՕ 344 հոդվածի 1–ին մասով (պետական սահմանի անօրինական հատում) և 214 հոդվածի 4–րդ մասով (Վրաստանի մաքսային սահմանով հրազենային զենքի ներկրում կամ դուրս բերում)։

Նույն շարքից