Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անդրադարձել է երեկ երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններին:
Նա նշել է, որ ընտրություններին մասնակցության ցուցանիշն աճել է, ինչը ժողովրդավարացման հարցում վճռականության նշան է։
«Մեր ժողովրդի կամքը վեր է ամեն ինչից: Ես համոզված եմ, որ ստեղծված իրավիճակը առողջ գնահատականի կարժանանա ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցությունների կողմից:
Ընտրությունների հետ սկիզբ առած այս նոր գործընթացում քաղաքական բոլոր ուժերը պետք է ցուցաբերեն անհրաժեշտ զգայունություն՝ երկրում պաշտպանելու համար կայունությունը, մեր ժողովրդավարական արժեքները»,- թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է նա: