Քաղաքական Միջազգային գլխավոր 

Վ.Պուտինը և Ի.Ալիևը Բաքվում կայանալիք հանդիպմանը կքննարկեն երկկողմ համագործակցության հարցեր

ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը շաբաթվա վերջում Բաքվում կայանալիք հանդիպմանը կքննարկեն երկկողմ համագործակցության հարցեր, քաղաքական հարցեր և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ստորագրման որևէ փաստաթուղթ առայժմ չի ծրագրվում, լրագրողներին ասել է ռուս առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

2014 թվականին ՌԴ–ի և Ադրվեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել էր ռեկորդային ցուցանիշի և կազմել 4 մլրդ դոլար, ինչը 12 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Այս տարվա առաջին եռամսյակում ապրանքաշրջանառությունն ավելացել է 5.8 տոկոսով 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել է 707 միլիոն դոլար։

«Երկու երկրների միջև առևտրային փոխանակումների հետագա ընդլայնմանը կնպաստի Սամուր սահմանամերձ գետի վրայով ավտոմոբիլային նոր կամրջի կառուցումը 2013 թվականի օգոստոսի 13–ի միջկառավարական համաձայնագրին համապատասխան»,– ասել է Ուշակովը։

Նույն շարքից